Партнеры 1С в Армении

 

Նկարագրություն

Համաձայն  22.11.2004թ-ի՝Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասինՀՕ 129-Ն օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ 05.09.2013 –ի 968-Ն որոշման, այն առևտրային կազմակերպությունները, որոնց կողմից ներմուծված ապրանքների մաքսային արժեքը տարվա ընթացքում կազմում է 10 մլն դրամ և ավելի, պարտավոր են տեղադրել նոր սերնդի ՀԴՄ-ներ։ Տվյալ ՀԴՄ-ների տվյալները պետք է փոխանցվեն ՀՀ Հարկային ծառայություն։

01.04.15-ից միջին բիզնեսի, իսկ 01.01.16-ից՝ փոքր բիզնեսի ձեռնարկությունները պետք է պարտադիր կարգով Հարկային ծառայությանը փոխանցեն ՀԴՄ-ի տվյալները։ Պետք է փոխանցվի ՀԴՄ կտրոնի ընդհանուր գումարը, ինչպես նաև վաճառված ապրանքների ցուցակը գներով, զեղչերով և քանակներով։

 ԼԻՆԿ ընկերությունը(Երևան, www.link.am)1Сֆիրմայի հետ համատեղ (Մոսկվա, www.1c.ru) մշակել են համակարգչային ծրագրի և ՀԴՄ-ի ինտեգրման դրայվեր, որը կհեշտացնի"1С:Предприятия " ծրագրի օգտագործողների կողմից նշված խնդրի լուծումը։

Ինտեգրումը թույլ է տալիս

-         Կատարել վաճարված ապրանքների հաշվառում "1С:Предприятия" ծրագրի օգնությամբ և միաժամանակ ավտոմատ կերպով փոխանցել ֆիսկալ տվյալները ՀԴՄ-ին։

-         ՀԴՄ-ի տվյալներն ուղարկել ՀՀ Հարկային ծառայություն։

-         Տպել ֆիսկալ կտրոնները ինչպես ՀԴՄ-ի վրա, այնպես էլ ծրագրին միացված այլ տպիչի վրա։

-         Օպտիմալացնել ՀԴՄ-ի կողմից կատարվող օպերացիաները։

 

ՀԴՄ-ի և ծրագրի միջև տվյալների փոխանակումը կատարվում է ցանցի միջոցով (ТСР պրոտոկոլԱվտոմատ ռեժիմով ՀԴՄ-ն պետք է միացված լինի կորպորատիվ ցանցին - WiFi կամ Ethernet (USB-to-Ethernet ադապտերով).

 

Դրայվերը հարմարեցված է "1С:Предприятие 7.7" և "1С:Предприятие 8" ծրագրերին։

 

Ինչպես ստանալ անվճար՝ առանց լիցենզավորումը ստուգելու։

Դրայվերը ստանալը շատ դյուրին է։

 

"Скачать" կոճակի օգնությամբ Դուք կանցնեք "1С"  ֆիրմայի տեղեկատվական-տեխնոլոգիական ուղեկցման Պորտալ, որտեղ կկարողանաք գտնել բազմապիսի օգտակար նյութեր, քաշել "1С:Предприятие" ծրագրի թարմացումները, ծանոթանալ ծրագրերի ուղեկցման պայմաններին և "1С" ֆիրմայի կողմից առաջարկվողայլ ծառայություններին։

 

Մուտքը Պորտալ հասանելի է 1С:Предприятие ծրագրերի ԲՈԼՈՐ օգտագործողների համար։ Պորտալում անհրաժեշտ է գրանցվել։

ՀԴՄ-ի հետ ինտեգրման դրայվերը կարելի է քաշել օգտագործողի անձնական գրասենյակից Պորտալում՝ լրացնելով կարճ գրանցման ձևը Ձեր կազմակերպության մասին տվյալներով։

 

"1С" ծրագրերի լիցենզավորումը չի ստուգվում, սակայն մենք հորդորում ենք Ձեզ մինչև 2015թ ավարտը անցնել "1С" ֆիրմայի լիցենզավորված ծրագրերին։ Դա կապահովի ձեր աշխատանքի հուսալիությունը և ծրագրերի սպասարկման բարձր մակարդակը "1С" ֆիրմայի գործընկերների կողմից։Դուք կարող եք գնել լիցենզավորված ծրագրեր, ինչպես նաև ստանալ դրայվեր Հայաստանում գործող "1С" –ի պաշտոնական գործընկերներից։

 

Քաշել դրայվերը